Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինել Սյունիքի բնակչությանը. Բողոքի ակցիա ՊՆ-ի մոտ

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ ակցիա է մեկնարկել։ Այստեղ են «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները, որոնք ստեղծված իրավիճակով պայմանավորված պահանջում են զինել Սյունիքի բնակչությանը։

«Սահմանի երկայնքով թշնամու զորքերի կուտակումները շարունակվում են, սակայն կառավարությունը ոչ մի համարժեք քայլ չի ձեռնարկում, նույնիսկ չի զինում Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակիչներին:

Պահանջում ենք, որ զինեն ու կազմակերպեն Սյունիքի և սահմանամերձ գոտու բնակչությանը»,- ասվում է Բևեռի տարածած հաղորդագրության մեջ։