Search
Close this search box.

Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ-ն հորդորում է հետևել պաշտոնական հաղորդագրություններին

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել։ «Փաստինֆո»-ն դիմեց ԱԱԾ լրատվական ծառայությանը, որտեղից տեղեկությունը չհերքեցին՝ հորդորելով հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Հարցապնդմանը, թե կոնկրետ ինչ հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել՝ ԱԱԾ-ից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

«Փաստինֆո»-ն փորձում է մանրամասներ պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ «Հրապարակի»-ի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, «Պատրոն Դավոյի»՝ Դավիթ Գալստյանի և ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի գործով։