Search
Close this search box.

Ջալալ Հարոթյունյանն այնքան լավ է զգում իրեն, որ մազ է ներկում և այցելում թանգարաններ

Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ջալալ Հարոթյունյանն այնքան լավ է զգում իրեն, որ մազ է ներկում և այցելում թանգարաններ:
Իսկ պարոն Հարությունյանը ոչինչ չունի՞ ասելու իմ նման մայրերին, ում լույս տղաներին իր հրամանատարությամբ Գողգոթայի ճանապարհով են քշել, ոչինչ չունի՞ ասելու այն մայրերին, ում լույս տղաներին իր հրամանատարությամբ սպանդանոց են ուղարկել, ոչինչ չունի՞ ասելու այն մայրերին. ում լույս տղաները իր հրամանի պատճառով շրջափակման մեջ են ընկել ու կոտորվել և մինչև հիմա անհետ կորած են, անգամ գերեզման չունեն, ոչինչ չունի՞ ասելու հայ ազգին, ում նաև իր հրամանատարությամբ ու լռությամբ դաժանաբար խաբել են ու հայրենազրկել:
Իսկ տեսնես ի՞նչ է ասում պարոն Հարությունյանը իր զավակներին, երբ նրանց հետ մենակ է մնում:
Պարոն Հարությունյան, իսկ գիտե՞ք նման դեպքերում մեծն Շիրազն ինչ էր ասում, ում գիրքը դուք բռնել եք ձեր ձեռքում`
«…Վիշտ չկիսողի վիշտը չեն կիսում,
Վշտով եմ ասում:
Այսօր մեզ հասավ ձեռքով անասնի,
Վաղը, իմացե՛ք, ձեզ պիտի հասնի,
Վիշտ չկիսածը վիշտ պիտի տեսնի…»