Search
Close this search box.

Փաշինյանն ասել է՝ ռուսները դեմ են, իրենք էլ թող հեռացնեն «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ռուսական իշխանական որոշ շրջանակներ խիստ բացասաբար են տրամադրված Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի նկատմամբ եւ կարծում են, որ նա պետք է հեռանա պաշտոնից: Մինչդեռ իրավական ճանապարհով դա գրեթե անհնարին է, քանի որ ռեկտոր ընտրող հոգաբարձուների խորհուրդը Դարբինյանի կողմն է:

Մեզ պատմեցին, որ վերջին շրջանում ՌԴ այցելած ՀՀ պաշտոնական պատվիրակություններից մեկի հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղիղ տեքստով ասել է` ինչո՞ւ չեք Արմեն Դարբինյանին հեռացնում այդ պաշտոնից` Ռուսաստանից փող է ստանում, բայց բուհը վերածել է սորոսականների որջի, շրջանավարտներին էլ Եվրոպա է ուղարկում: Նա ամոթանք է տվել ՀՀ իշխանություններին, որ Դարբինյանը դեռ շարունակում է աշխատել:

Սակայն, մեր տեղեկություններով, նախորդ փորձից հետո, երբ ՀՀ իշխանություններն ԱԱԾ-ով, ԿԳՄՍՆ-ով փորձեցին հեռացնել Դարբինյանին եւ ձախողվեցին` ուսանողական ու դասախոսական կազմը ոտքի ելավ, Նիկոլ Փաշինյանն այլեւ չի ուզում իր վրա վերցնել այդ անշնորհակալ գործը, եւ երբ կրկին ռուսները բարձրացրել են այդ հարցը, ասել է` ռուսները դեմ են, իրենք էլ թող հեռացնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում