Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշունց տվեց ու խփեց․ ադրբեջանցին բանվորների վրա կրակել է ընդամենը մի քանի մետրից. ին՞չ են պատմում վիրավորները

2021թ. նոյեմբերի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի կողմից Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում հրազեն է գործադրվել «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակիցներին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ:

Ստեփանակերտ քաղաքի 1998թ․ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանն սպանվել է, Գևորգ Մելքումյանի, Գագիկ Ղազարյանի և Արմեն Սարգսյանի առողջությանը ծանր վնաս է հասցվել: ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ:

Վիրավորում ստացած քաղաքացիները պատմում են միջադեպի մասին: Նրանց խոսքով՝ ադրբեջանցին կրակել է ընդամենը մի քանի մետր հեռավորությունից. «Ռուսերեն ուշունց ա տվալ ու ցելով եկալ ա»: Մանրամասները՝ տեսանյութում: