Search
Close this search box.

Կրեմլը հաստատել է Պուտին-Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը

Կրեմլում հաստատել են այն տեղեկությունը, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուպինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս» գործակալությանը` նշելով, որ հանդիպումը նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ հաջորդ շաբաթ չի բացառվում երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ միջոցառումները՝ նվիրված Արցախի վերաբերյալ կնքված եռակողմ հայտարարության մեկ տարվան։