Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում. հավաքվածներն ասում էին՝ բժիշկներն ու պարեկները ամեն ինչ արեցին՝ տղամարդու կյանքը փրկելու համար, ցավոք, նա մահացավ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Օpel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ըստ նախնական տեղեկությունների, ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի վրա բախվել է Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, մի քանի մետր առաջ ընթացել  և կանգնել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Օpel-ի վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Հալալ  էր շտապօգնության բժշիկներին ու պարեկներին: Պարեկները կարճ ժամանակում բացեցին ճանապարհը, իսկ բժիշկներն ամեն ինչ արեցին,  տղամարդուն տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին,  օգտագործելով  բժշկական էլեկտրաշոկ, քանի որ տղամարդը շատ ծանր էր, ապա նրան տեղափոխեցին հիվանդանոց;

Մինչ տեղում   ուժեղացված  ծառայություն էին կատարում պարեկներ Գոռ Հովհաննիսյանն ու Վարազդատ Աթանյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում պարեկային ծառայության Երևանի գունդ, որ Օpel-ի վարորդը  հիվանդանոցում մահացել է:

Դեպքի վայրից Nissan X-Trail –ի վարորդը նույնպես բժիշկների  կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի  և  հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail –ի վարորդի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: