Search
Close this search box.

Կոտրել ու գողություն են կատարել դատախազության աշխատակցի քրոջ մեքենայից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 29-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով,, քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի աշխատակիցները տաք հետքերով հայտնաբերել են գողություն կատարողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա Խաչիկ Միքայելյանը Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բակում կոտրել է կայանված 37-ամյա Գայանե Խ.-ին պատկանող Suzuki մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին, իսկ հետո ավտոմեքենայի սրահից գողացել Գ. Խաչատրյանի դրմապանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դրամապանակում եղել են բանկային քարտեր, գումար, վարորդական իրավունքի վկայական, զեղչի բոնուսային քարտեր, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: Մեքենայում եղել է նաև Գ. Խաչատրյանի քրոջ՝ 29-ամյա Արևիկ Խաչատրյանին պատանող դրամապանակը, որտեղ նույնպես եղել է գումար և բանկային քարտեր: Ավտոմեքենայից հեռանալու պահին ոստիկանները կարողացել են Խ. Միքայելյանին բռնել և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին: Գողացածը հայտնաբերվել է նրա մոտ, իսկ փաստի առթիվ էլ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և կասկածյալ Խ. Միքայելյանը ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանը աշխատում է «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում՝ որպես լաբորատորիայի բաժնի վարիչի տեղակալ, իսկ Ա. Խաչատրյանը՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով