Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է արել

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատավորներ է նշանակել, հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 17-ի ԱԽ-16-Ե-10, ԱԽ-16-Ե-11 և ԱԽ-16-Ե-12 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ. 1. Վահե Միսակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2. Ալֆրեդ Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 3. Գոռ Շահբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,– նշված է ՀՀ Նախագահի հրամանագրում: Մեկնաբանություններ Լրահոս Подробнее: https://shabat.am/am/article/160514/Serjh-Sargsyany-datavorner-e-nshanakel