Search
Close this search box.

«ՀԺ». Տավուշի մարզպետը թանկացրել է գազն իր մարզում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը թանկացել է՝ դառնալով 200 դրամ: Եթե հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններում գազի գինը տատանվում է 150-ից 180 դրամի սահմանում, ապա Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում միանգամից բոլոր գազալցակայաններում գինը թանկացել է:

«ՀԺ»-ի տեղեկություններով, գազի գնի թանկացման միակ պատճառը գերշահույթ ստանալն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ թանկացման հեղինակը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է, որի անվան հետ կապվող գազալցակայանն է սահմանել 200 դրամ/1խմ սակագինը եւ ստիպել մյուս գազալցակայաններին իր օրինակին հետեւել:

Փորձեցինք Հովիկ Աբովյանից պարզել, թե ինչու է նման քայլի գնացել, սակայն վերջինս, նախ՝ մեր հեռախոսազանգերն անջատեց, որից հետո սկսեց ընդհանրապես չարձագանքել զանգերին:

Այս խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի վերահսկողության ոլորտում եւ հույս ունենանք, որ ստուգումներ կսկսվեն մարզի գազալցակայաններում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: