Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում ապահովել են մոտ հազար միավոր տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի և ավելի քան 6,8 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Դիտարկման կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Ռուս խաղաղապահներն ապահովում են սահմանային անցակետերով տարանցիկ ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգման ենթակա են բոլոր ավտոտրանսպորտային միջոցները, դրանց զննումն իրականացվում է անհրաժեշտության դեպքում»-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Եմելյանովը։

Նա նշել է, որ հոկտեմբերին դիտակետի միջոցով հաշվառվել է մոտ հազար միավոր տարանցիկ ավտոտրանսպորտ, ինչպես նաև ավելի քան 6800 մարդ` երկու ուղղությամբ
Ընթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից գմբեթավոր տեսախցիկներով:
Ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուս զինծառայողները «Ратник» հանդերձանքով են։ Դիտակետերը համալրված են լուսադիոդային լուսարձակներով և անդադար էլեկտրական սնուցման աղբյուրներով։