Search
Close this search box.

Հասարակական տրանսպորտի վճարումը նոր համակարգով կլինի. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության

Դա նույնիսկ ավելի լավ կլինի, քան որոշ եվրոպական քաղաքներում, քանի որ կլինի ամենաժամանակակից համակարգը»,-այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ 2-3 ամսից կսկսվի հասարակական տրանսպորտում երթեւեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը։ Ըստ քաղաքապետի այս շաբաթ էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրման մրցույթ կհայտարարվի: «Ժամանակավոր կգործեն ե՛ւ կանխիկ վճարման համակարգը, ե՛ւ էլեկտրոնային համակարգը, իսկ որոշ ժամանակ անց մենք ամբողջությամբ կանցնենք էլեկտրոնային համակարգին»,- ասաց Հայկ Մարությանը։