Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որն է ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակը

Հյուսիսատլանտյան դաշինքը, անցնելով էվոլյուցիայի լուրջ ճանապարհ, այժմ հայտնվել է «1949 թվականի իրավիճակում»։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Նրա խոսքով` կազմակերպության հիմնական ջանքերն ուղղված են մեկ նպատակի՝ զսպելու, այսպես կոչված, «վտանգն Արևելքից»։ «Փաստորեն, այսօր այն ապրում է սառը պատերազմի սխեմաներով»,- եզրափակել է գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է մոտեցնում երկրի սահմաններին՝ Ռուսաստանի ռազմական նկրտումները զսպելու կոչերի ֆոնին։ Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն այսօր պատրաստ չէ հավասար երկխոսության։