Search
Close this search box.

ՖՈՏՈ. Առաջին տվյալները Գյումրիից․ իշխանությունն առայժմ պարտվում է

Գյումրիի չորս ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն առաջատարը «Բալասանյան» դաշինքն է։ Ըստ նախնական տվյալների դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 36 տոկոսը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների 28.14 տոկոսը։ Երրորդ տեղում «Զարթոնքն» է։ Ամենաքիչ ձայները ստացել է «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը։

Նշենք, որ Գյումրիում ընտրելու իրավունք ուներ շուրջ 125 հազար քաղաքացի։ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 10 քաղաքական ուժ։

Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել է 26 հազար 417 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 24,14 %֊ը։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ավագանու ընտրություններում «Հայրաքաղաք» դաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանը ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներ է ներկայացրել Գյումրիի 11 ընտրատեղամասից։ Ըստ այդմ՝  «Բալասանյան» դաշինքը ստացել է ձայների 32,76 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 30,89 տոկոսը: