Search
Close this search box.

Զանգվածային մահացու թունավորում` Եկատերինբուրգում. ձերբակալվել են հայ և ադրբեջանցի տղամարդիկ

ՌԴ Եկատերինբուրգում 16 մարդ է մահացել մեթանոլ պարունակող ալկոհոլ օգտագործելուց հետո: Զանգվածային մահացու թունավորման փաստով բերման է ենթարկվել երկու տղամարդ: Այս մասին հայտնում է SHOT Telegram-ալիքը:

Կասկածյալների ինքնությունը ճշտվել է. նրանք են` 54-ամյա վաճառող Նադիր Մամեդովը և նրա հանցակիցը՝ 42-ամյա Արմեն Ավետիսյանը: Տղամարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների արտադրություն» հոդվածով:

Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ Օրենբուրգի շրջանում փոխնակ ալկոհոլով զանգվածային թունավորման մասին: Ինչպես պարզվեց, թունավորման պատճառ հանդիսացող սպիրտը օգտագործվել է հակակոռոզիոն միջոց արտադրելու համար: Ընդհանուր առմամբ, տուժել էր 67 մարդ, որոնցից 35-ը մահացել էր: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել է 14 քրեական գործ: