Search
Close this search box.

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 30-ամյա տղամարդը վիրավորում է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Չինարի գյուղի «Չափաղրի» հանդամասում, ականի պայթյունի հետևանքով քաղաքացի է տուժել, ում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության փրկարարներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել զինվորական հոսպիտալ:

Կայքիտեղեկություններով, վիրավորում ստացած քաղաքացին Չինարի գյուղի բնակիչ, 30-ամյա Նվեր Մակարյանն է: