Search
Close this search box.

Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեր պահանջն այն է, որպեսզի Հայաստանը մեզ փոխանցի հստակ քարտեզներ, որոնց վրա նշված կլինեն բացարձակ բոլոր ականապատ վայրերը։ Եթե նրանք բարի կամք դրսևորեն, ապա մենք ադեկվատ կպատասխանենք դրան: Այն պատճառով, որ Հայաստանը մեզ չի փոխանցել այդ քարտեզները, պատերազմի ավարտից հետո գրեթե մեկ տարում զոհվել կամ վիրավորվել է 150 զինվորական և քաղաքացիական անձ», – հավելել է Ալիևը։