Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3000 աշխատակիցներ վերջին հրաժեշտն են տալիս օրերս ողբերգական պատահարի զոհ դարձած 27-ամյա Դիաննային

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են Վանաձորում հրաժեշտ տալիս օրերս Երևանում սպանված 27-ամյա կնոջը։

«Ես ավելի հուզիչ տեսարանի վերջերս չէի հանդիպել. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մոտ 3000 աշխատակիցները (հիմնականում կանայք) այս կերպ վերջին հրաժեշտն էին տալիս օրերս ողբերգական պատահարի զոհ դարձած` ֆաբրիկայի սեփականատիրոջ, վանաձորյան արդյունաբերության առաջատար, մեր հարգարժան համաքաղաքացի Բագրատիոն Դարբինյանի դստերը` Դիաննային։

Վանաձորի համայնաքապետարանը, ավագանին և անձամբ ես, միանում ենք ցավակցություններին, կիսում ենք մեր ընկերոջ անասելի ցավը։

Ննջես խաղաղությամբ, սիրելի Դիաննա»,-գրել է Վանաձորի քաղաքապետը։