Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը կարող են միացնել իրար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, որ անհրաժեշտություն կա վերադառնալ կառավարման հին կարգերին, այն է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը եւ Պաշտպանության նախարարությունը միացնեն իրար:

ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանն այդ միավորման արդյունքում անգործ չի մնա. նա կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Արշակ Կարապետյանը այս փոփոխությունների ֆոնին որոշել է փակել մի շարք վարչություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ վարչություններից մեկը ՀՀ ՊՆ վերահսկողության վարչությունն է: ՊՆ-ում կարծիք է հնչել, որ Ռազմական ոստիկանությունը եւ քննչական մարմինները բավական են զորմասերում ստուգումներ անելու համար, եւ այս վարչությունը ավելորդ է իր գործառույթներով:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում