Search
Close this search box.

Ղարաբաղի հարցով վերջնական խաղաղ լուծման հասնելու համար կպահանջվեն ծանր փոխզիջումներ. ԵԽԽՎ փոխնախագահ

ԼՂ հակամարտության հումանիտար հետեւանքները պետք է մանրազնին ուսումնասիրվեն, քանի որ մարդու հիմնարար իրավունքները շարունակում են խախտվել: Այս մասին ԵԽԽՎ նիստում հայտարարել է դրա փոխնախագահ Նիկոլ Տրիսսը:

Նա նշել է, որ «ռազմագերիների հարցում չնչին առաջընթաց է գրանցվել, սակայն դա բավարար չէ»: Նա համաձայնել է ականազերծման գործում համագործակցության եւ ատելության ու սադրանքների հրահրմանը վերջ տալու անհրաժեշտության մասին:

«Երկու կողմերից ծանր փոխզիջումներ կպահանջվեն՝ վերջնական խաղաղ լուծման հասնելու համար, սակայն երկխոսությունը շատ կարեւոր է: Երկխոսությունից հրաժարվելը կհանգեցնի պատերազմ վերսկսման վտանգի», – հայտարարել է Տրիսսը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ օգտակար կլինի համաձայնության գալ ՅՈւՆԵՍԿՕ-ի ՝ տարածաշրջանում մշակութային ժառանգության հասանելիության վերաբերյալ` տեւական հաշտություն կառուցելու համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցին: