Search
Close this search box.

Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները՝ ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 31-րդ նիստի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղում օրենքի գերակայության ապահովման հարցերին, նաև 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների ներկա վիճակին։ Կարևորվել է ականադաշտերի քարտեզների տրամադրումը, և այդ ոլորտում համագործակցության շարունակումը։