Search
Close this search box.

Թուրք զինծառայողները ժամանել են Ադրբեջան

Տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն Թուրքիայի զինված ուժերի այն զինծառայողների համար, ովքեր Նախիջևանում կմասնակցեն «Անխախտելի եղբայրություն – 2021» ադրբեջանա-թուրքական մարտավարական զորավարժություններին:

Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, հինգշաբթի հայտնում է Trend- ը:

Նշվել է, որ զինծառայողները մեկնել են թուրքական բանակի 1-ին մեխանիզացված հետևակի բրիգադի հրամանատարական շտաբից:

Թուրք-ադրբեջանական սահմանին` Արաքս գետի վրայով անցնող Ումիդ կամրջի վրա թուրք զինծառայողներին դիմավորել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները: