Search
Close this search box.

Էրդողանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են հայ-ադրբեջանական թեմային

րաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը ։

Հանդիպումը կայացել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում։
«Բանակցությունները վերաբերել են տարածաշրջանային իրադարձություններին։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի կարևորագույն նպատակը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելն է։ Երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթը կատարել կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», – նշված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզի դիմաց 15 հայ զինվորականներին Հայաստանին հանձնելու թեմային։ Գործընթացը տեղի է ունեցել հուլիսին՝ Վրաստանի միջնորդությամբ։
Ինչպես ընդգծված Է հաղորդագրության մեջ, Ղարիբաշվիլին և Էրդողանը նշել են, որ կայացած փոխանակումը «լավ հիմք է հարևանների միջև համագործակցության համար»: