Search
Close this search box.

Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյան

Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Սնանկության դատարանը նաև արգելանք է դրել Մովսիսյանի գույքի վրա: Նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ամերիաբանկը»:

Առաքել Մովսիսյանը ավելի քան 26 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել:

ArmDaily.am-ի հետ զրույցում Մովսիսյանն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը․ «Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել»։

Նրա ներկայացուցիչ Մայիս Հովհաննիսյանն ասել է, որ սովորական քաղաքացու մասին է խոսքը պարոն Մոսվիսիյանը նույնպիսի քաղաքացի է, ինչպես ցանկացած այլ մարդ։ «Դե խնդիրներ է ունեցել, ես իր անձնական կյանքով չեմ հետաքրքրվում, իր հետ էլ ընկերային հարաբերությունների մեջ չեմ։ Ինչ վերաբերում է խնդրին դատարանում քննվող գործ է։ Դատարանն իր որոշումը կկայացնի մենք էլ մեր վերաբերմունքը ցույց կտանք»։

Դիտարկմանը, թե որոշումն արդեն կայացված է, նա արձագանքեց, բայց դա ինչ է փոխում մեր կյանքում, էդպիսի հազարավոր որոշումներ են կայացնում դատարանները, էդ ինչու Առաքել Մովսիսյանը դարձավ հետաքրքրության առարկա։ Ես ոչ մի խնդիր էս գործում չեմ տեսնում սովորական սնանկության գործ է՝ քննում ենք էլի։ Գիտեք քանի հատ էդպիսի վարույք կա իմ մոտ, որ Մովսիսյանից պակաս պրոբլեմ չունեն ու պակաս հնարավորություն չունեն։ Սա սովորական կյանք է, իրականությունն է։ Հիմա բոլորն ասե՞մ հետաքրքրվեք»։