Search
Close this search box.

Մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բենիամին Արթուրի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում եւ տեսանյութ հրապարակել:

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր Ասկերանի շրջանի Ռև համայնքում մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Արթուրի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը:
Խոնարհումս…»,- գրել է նա:

Բենիամին Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել է մարտական «Մարտական խաչ» շքանշանով: