Search
Close this search box.

Արտակարգ դեպք Ստեփանավանում. ՍՊԸ-ի 43-ամյա տնօրենը Գարեջրի գործարանի տարածքում կացնով հարվածել է 56-ամյա քաղաքացու գլխին

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 22:00-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժի հայտնել են, որ «գլխի գագաթածոծրակային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորը Ստեփանավան քաղաքի Գործարարների փողոցի բնակիչ, 56-ամյա Սեյրան Գրիգորյանն է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում նշված փողոցի հարևանությամբ գտնվող նախկին Գարեջրի գործարանի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արտաշես Ջանջուղազյանի միջև: Վերջինս կասկածվում է Ս. Գրիգորյանի գլխին կացնով հարվածելու մեջ:

Փաստի առթիվ Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Այս Բաժնից