Search
Close this search box.

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի անցակետում ձերբակալություն է սկսել ․ կա երկու ձերբակալված

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Տեղեկությունները հայտնում են տելեգրամյան ալիքները։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, ադրբեջանական կողմը պնդում է, որ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։

Ոստիկանությունը նրանց հետ իրականացնում է բացատրական աշխատանքներ և պահանջում է տուգանք վճարել։ Վարորդներին հաջողվել է հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։ Տեղեկության մասին մանրամասներ փորձեցինք ստանալ Գորիսի փոխքաղաքապետից։ Վերջինս հայտնեց, որ նման տեղեկություն չունի, գրում է Փաստինֆոն։