Search
Close this search box.

ԱՀԱԶԱՆԳ․ Մուսուլմանները Կոտայքում, Արագածոտնում հեկտարներով հողեր են գնում ու անմշակ թողնում․ շատ կասկածելի գործընթացներ են

Չգիտեմ ինչքանո՞վ են ճիշտ մտավախություններս , ինչքանո՞վ են համապատասխանում իրականությանը , բայց շատ կասկածելի գործընթացներ եմ տեսնում մեր երկրում գյուղատնտեսության հետ կապված։

Բացի լիբանանյան արաբներից , որոնց մի մասը կոնկրետ այգիներ են հիմնում` հողեր գնելով , մնացածը մեր երկրի լավագույն մասերում , որտեղ հնարավոր է իդեալական այգիներ հիմնել , արտակարգ որակի բերք ստանալ` Եղվարդ, Արագյուղ, Արագածոտնի մարզ և այլն , մեծաքանակ հողեր են գնում ու ոչինչ չեն անում , թողնում են այդպես անմշակ։ Մոտավոր հաշվարկ եմ արել 200 միլիոն դոլարով կարող են մեր գյուղատնտեսությանը բավականին հետ գցել։ Բացի դա նրանք հողեր գնելով արհեստական գները ուռճացրել են, օրինակ Եղվարդում մեկ Հա հողը արդեն արժե 20 000 դոլար , հավատացե՛ք այն Իսպանիայի գյուղնշանակության հողերից թանկ է, ինչը ենթադրում է , որ տեղացի գործարարը երբ փորձի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարել , հողի չհիմնավորված բարձր գնի պատճառով , բավականին բարձր ինքնարժեքով է բերք ստանալու։

Խիստ կասկածներ ունեմ , որ սա կոնկրետ միտում է , դրսից հստակ ծրագրված քայլ , այլապես գտնում եմ անիմաստ է գնել հող , մեծ կապիտալ քնեցնել ու ոչինչ չանել։ Հա ու ամենակարևորը , լսել եմ , որ հողերը մասնատելու գործընթաց էլ է տեղի ունենում , ինչը կոնկրետ աղետ կլինի գյուղատնտեսության ոլորտում։
Պետությունը պարտավոր է օր առաջ հողային ռեֆորմներ անել , ստիպել բոլոր հողատերերին կամ մշակել , կամ հանձնել ցանկացողներին։

Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից