Search
Close this search box.

Փոխնախարարը «տակից» աշխատում է նախարարի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամանահակատվածում այնքան էլ հարթ չեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ Անդրեասյանը նպատակ է ունեցել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո զբաղեցնել նախարարի աթոռը:

Բայց, արի ու տես, նոր կառավարության ձեւավորումից հետո էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ պաշտոնում վերանշանակել Վահրամ Դումանյանին: Անդրեասանը սկզբում նախարարությունում ասել է, թե հրաժարական կտա, եթե նախարար չնշանակվի: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմա էլ Անդրեասյանը չի հանդուրժում ու ամեն գնով փորձում է ցույց տալ, որ նախարարն ինքն է, բոլոր գործերով ինքն է զբաղված, իսկ Դումանյանը դեկորատիվ կերպար է:

Ի դեպ, նշենք, որ, ըստ կառավարության մեր աղբյուրների, տեւական ժամանակ գործադիրի աշխատակազմի նախկին ղեկավարներ Արսեն Թորոսյանն ու Էդուարդ Աղաջանյանը աշխատում էին, որ Դումանյանը այդ պաշտոնը կրկին չզբաղեցներ, բայց ապարդյուն:

Անդրեասյանն էլ, տեսնելով, որ այդ պայքարում միայնակ է մնացել, հույսը դրել է իր վրա ու հիմա էլ «տակից» է աշխատում Դումանյանի դեմ: Տեսնենք՝ անդրկուլիսյան պայքարն ինչով կավարտվի:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։