Search
Close this search box.

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություններ է տարածել

«Միջազգային բանակային խաղեր-2021» միջոցառման շրջանակներում կայանալիք «Էլբրուսյան օղակ», «Մարտավարական հրաձիգ», «Միջօրեական», «Վարպետ-զինագործ» մրցաշարերին, «Մշակույթի բանակ» ազգային մշակութային փառատոնին, ինչպես նաև բացման և փակման հանդիսավոր արարողություններին մասնակցելու նպատակով ս.թ. օգոստոսի 20-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները:

«Վարպետ-զինագործ» մրցմանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները ս.թ. օգոստոսի 30-ին կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետություն:

ՀՀ պաշտպանության նախարարություն

***

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի օգոստոսի 23-ից 28-ը Մոսկվայում անցկացվելիք «ԱՐՄԻԱ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին, ցուցահանդեսին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ», «ԿՏՌՎ» և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը:

ՀՀ պաշտպանության նախարարություն