Search
Close this search box.

Ի՞նչ է կատարվել Արցախում. ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում՝ Երասխի շրջանում, տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Ադրբեջանի զինված ուժերի և հայկական զորամիավորումների միջև»։

Հրադադարի խախտումը տեղի է ունեցել 11:30-ից 12:05-ը Երասխի շրջանում։ Փոխհրաձգության մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին և նրանց օգնությամբ միջադեպը հարթվել է։ Տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ օկուպացված Շուշիից բավական ինտենսիվ տևողությամբ կրակոցներ էին արձակվել դեպի հայկանան ստորաբաժանումների դիրքերը: