Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ հանկարծակի հնչեց Մերկելի հեռախոսի զանգը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ Ռուսաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների մեկնարկը ծաղկեփունջ հանձնեց նրան:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` նախագահի հանդիպման սկզբում հանկարծակի զանգ հնչեց. պարզվեց, որ Գերմանիայի կառավարության ղեկավարը, ըստ երեւույթին, մոռացել էր անջատել բջջային հեռախոսը:

Ռուս առաջնորդի ողջույնի խոսքի ժամանակ զանգի ձայն հնչեց, առաջին պահին ոչ ոք, կարծես, չգիտեր` ինչպես արձագանքել: Բայց հետո Մերկելը, գլխի ընկնելով, գրպանից հանեց հեռախոսը եւ, հավանաբար, անջատեց այն կամ միացրեց անձայն ռեժիմը: Պուտինը ցույց չտվեց, որ ուշադրություն է դարձրել այդ միջադեպին, եւ շարունակեց իր խոսքը: