Search
Close this search box.

ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին բաժանվել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ աշխատասենյակներում փակցնելու համար

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներին բաժանվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ իրենց աշխատասենյակներում փակցնելու համար:

ԱԺ-ից ստացված տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԺ աշխատակազմից, որտեղից հեռախոսազանգին արձագանքեց աշխատակազմի ղեկավարի օգնականն ու հարցը լսելուց հետո ոչ թե այն հերքեց, այլ առաջարկեց դիմել գրավոր հարցմամբ։

Ակնկալում ենք, որ աշխատակազմն ի վերջո պարզաբանում կտրամադրի։

Աղբյուր` Փաստինֆո