Search
Close this search box.

Զոհվածների մարմինները դիրքերից արդեն իջեցվել են.դիերի վրա կան թե դանակի, թե հրազենային հետքեր

Այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրին հարակից հայկական դիրքերում երեք ժամկետիային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Զոհվածների մարմինները դիրքերից արդեն իջեցվել են։ Մեզ հայտնի դարձավ, որ դիերի մարմինների վրա կան թե դանակի, թե հրազենային հետքեր։ Մեր տեղեկություններով երկու վարկած է շրջանառվում՝ թշնամու կողմից դիվերսիա կամ միջադեպ հենց ժամկետային զինծառայողների միջև։

Նշենք, որ ՊՆ-ից հաստատեցին երեք ժամկետային զինծառայողների դիակների հայտնաբերման փաստը, ինչ վերաբերում է պատճառներին՝ ասացին, որ դա ցույց կտա քննությունը։