Search
Close this search box.

Շոյգույի դաշույնն ու Ադրբեջանի 2 միլիարդանոց զենքի պայմանագիրը

Վահե Տեր-Մինասյանը գրում է.

Օրեր շարունակ, ցավոք ապարդյուն, սպասում եմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարություններին։ Դեռ 2020-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ադրբեջանն արագ տեմպերով վերականգնում է պա տերազմի ընթացքում զին տեխնիկայի կորուստները
և մասնավորապես Չինաստանից գնում մի քանի 100 ժամանակակից տանկեր։ Բնական է, որ գնում կամ անհատույց ստանում է զանազան տեխնիկայի նմուշներ թուրքիայից։ Եվ ահա, նույն այն օրերին երբ Շոյգուն փաստացի միայն դաշույն էր նվիրում ու խոստանում հայկական բանակը վերազինել, նույն ադրբեջանը 2 մլդ դոլարի պայմանագիր է կնքում իսրայելի հետ։ Համեմատության համար նշեմ, որ ժամանակին Ռուսաստանից գնված մեր զե նքի ամենամեծ խմբաքանակի գինը տասն անգամ պակաս էր ու կազմում էր 200 մլն…

Ավելին այդ նույն պահին ալիևն իրեն թույլ է տալիս հոխորտալ ու պահանջել հայերին զե նք չտալ, իսկ ՀՀ արտաքին գերատեսչությունը, կառավարությունը, վարչապետը լռում են… Էսպես իսկապես չի կարող շարունակվել։ Ժողովուրդն իհարկե ուզում է խաղաղություն, բայց երբեք ոչ անատամ անգործություն և նվաս տացում…