Search
Close this search box.

Որքան թոշակ կստանա Անգելա Մերկելը պաշտոնը թողնելուց հետո

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր պաշտոնից հեռանալուց հետո ամսական շուրջ 15 հազար եվրոյի չափով թոշակ կստանա, փոխանցում է Regnum.ru-ն՝ վկայակոչելով Հարկ վճարողների միության տվյալները։

Հարկատուների միության տվյալներով՝ գումարը հաշվարկվում է՝ հաշվի առնելով այն, որ քաղաքական գործիչը 1990 թվականից պարբերաբար ընտրվել է Բունդեսթագի անդամ ՝ զուգահեռաբար աշխատելով Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի կառավարությունում: շ

Մերկելն արդեն գրեթե 16 տարի զբաղեցնում է այդ պաշտոնը։ Գործակալության տեղեկատվության համաձայն ՝ Գերմանիայի ներկայիս կանցլերը պետք է թոշակ ստանա Բունդեսթագի պատգամավորի աշխատավարձի 65 տոկոսի չափով (այս պահին դա 10 հազար եվրո է):

Ընդ որում, չի նշվում, թե որքան է նա ստանալու կանցլերի պաշտոնում գտնվելու համար, սակայն, ԶԼՄ-ների տվյալներով, մինչև Մերկելն այդ պաշտոնը զբաղեցրած Գերհարդ Շրյոդերը, որը պաշտոնավարել է 7 տարի, ամսական ստանում է մոտ 6,5 հազար եվրո: Նշենք, որ Բունդեսթագի ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա սեպտեմբերին և դրանց արդյունքում կձևավորվի Գերմանիայի նոր կառավարությունը: Միևնույն ժամանակ, Մերկելը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ հավակնել կանցլերի պաշտոնին: