Search
Close this search box.

Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը զոհերի նոր թիվ է հայտարարել

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով մահերի թիվը հասել է 40-ի։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 31 հոգու մահվան մասին:

Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևները հեղեղումների և գյուղերի պատճառ են դարձել երկրի հյուսիսային մի շարք նահանգներում, Բարտինում, Սինոփում, Կաստամոնում: Քաղաքների փողոցներում ցեխային հոսանքներ են գոյացել։ Վնաս է հասցվել շենքերին, ավտոմեքենաներին՝ ենթակառուցվածքին։