Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան աղետի մեջ՝ երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ․ զոհերի թիվն ավելանում է,փրկարարներն ուղղաթիռներով են դուրս հանում մարդկանց

Թուրքիայում ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։

Հեղեղվել են Թուրքիայի սևծովյան առափնյա շրջանները։

Ջուրը սողանքներ է առաջացրել, մեծ թվով ճանապարհներ անանցանելի են դարձել, քանդվել են կամուրջներ, տասնյակ բնակավայրեր հոսանքազրկվել են:

Փրկարարներն ուղղաթիռներով են դուրս հանում մարդկանց: Առավելապես տուժել են Սինոփի և Բարթնի բնակիչները:

​Զուգահեռ Թուրքիայի հարավ-արևմուտքում հրշեջները փորձում են մարել Մուղլա նահանգում բռնկված անտառային հրդեհը: