Search
Close this search box.

Թուրքիայում 9 մարդ զոհվել է, բնակիչներին տարհանում են․ ինչ վնասներ է պատճառել ջրհեղեղը

Թուրքիայի հյուսիսային շրջաններում ջրհեղեղները շարունակվում են, տուժածների թիվն ավելանում է։ Ինչպես հաղորդում է Անդալու գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման ու վերացման վարչությանը, Կաստամոնու նահանգում 9 մարդ է զոհվել, հարևան Բարթին նահանգում էլ շարունակվում են մեկ անհետ կորածի որոնումները։

Պետական գերատեսչությունը նաև հայտնում է, որ օգոստոսի 7-11-ը Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանի արևմուտքում տեղացած աննախադեպ առատ տեղումները ջրհեղեղներ են առաջացրել Բարթին, Կաստամոնու, Սինոպ նահանգներում։

Ջրհեղեղից հետո համապատասխան մարմինները սկսել են տարհանման, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել։ Մարդկանց տարհանումը շարունակվում է ուղղաթիռներով, քանի ու փլուզված ու վնասված կամուրջների պատճառով ճանապարհները փակ են։ Տասնյակ մեքենաներ մնացել են ջրի մեջ, հոսաքազրկված են տարբեր բնակավայրեր։