Search
Close this search box.

ՌԴ-ն օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը երկկողմ մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացնի նաև Հայաստանում

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 20 համակցված զորավարժարաններում երկկողմանի գումարտակային մարտավարական և հատուկ վարժանքները կանցկացվեն 2021 թվականի օգոստոսին և սեպտեմբերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Զորավարժություններն անցկացվելու են Աստրախանի և Ռոստովի մարզերում, Ստավրոպոլի և Կուբանի շրջաններում, Ադիգեայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում, Ղրիմում, ինչպես նաև Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմաբազաներում։

Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի որոշմամբ՝ վարժանքներին կմասնակցեն տարբեր տեսակի զորքերի մասնագետներ, ներառյալ ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության, ինժեներական զորքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի, հետախուզության, նյութատեխնիկական և բժշկական աջակցության ստորաբաժանումները:

Զորավարժությունների ընթացքում զինծառայողները կմշակեն առաջադրանքների կատարումը տարբեր լանդշաֆտներում, բնակավայրերում՝ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: