Search
Close this search box.

Ինչ իրավիճակ է սահմանամերձ Ոսկեպարում

Գյուղում ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նորմալ է, ուրիշ բան ավելացնել չեմ կարող: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը:

Նշեն, որ երեկ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքի տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ:

«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով», – ասված է ՊՆ հաղորդագրությում։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։