Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը նշանակումներ է արել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Նրա կարգադրությամբ Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, Լեւոն Սահակյանը՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, իսկ Էդուարդ Խանզրադյանը՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Ալեն Սիմոնյանը իրեն խորհրդական է նշանակել Հովհաննես Նալբանդյանին, օգնական՝ Դավիթ Առաքելյանին, որպես ռեֆերենտներ ՝ Զինա Չալիկյանին եւ Աշխեն Հայրապետյանին։