Search
Close this search box.

Մարդակեր ուսանողը վախից սպանել է ընտանեկան զույգին՝ ուտելով դեռևս ողջ զոհի դեմքը

Շոգ, օգոստոսյան օր էր Ֆլորիդայի նահանգի Յուպիտեր քաղաքում: Տեղի մարզական բարում Խարրոուֆ ամուսինները ճաշում էին 19-ամյա որդու հետ, ով հանգստյան օրերին իրենց մոտ հյուր էր եկել: Սակայն Օսթինը դարձել է էլ ավելի դյուրագրգիռ մինչ սպասելիս է եղել իր պատվերին և ի վերջո փախել է ռեստորանից: Իսկ երբ նա որոշել է վերադառնալ, ապա վրա է հասել վախի հանկարծակի զգացումը, որը նրան ավելի ուշ սարսափելի հանցագործության է մղել, հաղորդում է Mirror-ը:

Օսթինին սիրում էին նրան ճանաչող բոլորը: Նա լավ ու բարեհամբույր տղա էր, ըմբշամարտով էր զբաղվում և ֆուտբոլ խաղում: Սակայն այդ ճակատագրական օրից մի քանի ամիս առաջ մայրը փոփոխություններ էր նկատել որդու վարքագծում: Ամեն ինչ սկսվել է Օսթինի ավտոտնակ տեղափոխվելուց այն պատճառով իբրև թե իրենց տանը հետևում են: Պատանին պնդել է, որ գերբնական ուժի է տիրապետում և պետք է փրկի Երկիրը: Բացի այդ, ըստ Օսթինի, նրան հետապնդել է դևը, ում նա Դանիիլ էր անվանում:

Այդ պատճառով երբ Օսթինը փախել է, ծնողները անմիջապես ոստիկանություն են դիմել, ճշգրտելով, որ իրենց որդին որևէ վտանգ չի ներկայացնում… Այդ պահին Օսթինը քայլել է շիկացած խճուղիով և վրայից գցել հագուստը: Վախն ամեն քայլի հետ ավելի ուժեղ էր դարձել:

«Ինձ պարզապես պետք էր գտնել մեկին, ով ինձ կբացատրեր որտեղ եմ ես… Ես չէի հասկանում ինչ է տեղի ունենում: Ես վախենում էի, վախենում էի, վախենում էի…»,- ասել է Օսթինը:

Օսթինը մոտեցել է 59-ամյա Ջոն Սթիվենսի և 53-ամյա Միշել Միշկոնի տանը: Ամուսինները պատշգամբում հեռուստացույց էին նայում ու սառը լիմոնադ վայելում, երբ պատանին մտել է իրենց ավտոտնակ: Նա չգիտեր, թե ինչպես է այնտեղ հայտնվել ու ինչու: Նա միայն գիտեր, որ շատ վախեցած էր: Օսթինը վերցրել է ներկով շիշը և խմել այն: Նա արագ այրոց է զգացել կոկորդում, երբ այրող հեղուկը հոսել է նրա կերակրափող: Դա այն պահին է եղել, երբ Միշելը վերադարձել է ավտոտնակ: Կինը վախեցել է ու սկսել է գոռալ: Վախի զգացումը Օսթինի մոտ ուժգնացել է, և նա հարվածել է Միշելին, իսկ հետո՝ մորթել:

Կնոջ գոռոցներից այնտեղ է վազել Ջոնը: Տեսնելով արյունոտված դիակը ու ցնորված Օսթինին, նա փորձել է մտնել տուն, սակայն պատանին արագ նրան է հասել: Երբ ժամանել է ոստիկանությունը, տղամարդը դեռ ողջ է եղել: Սակայն Օսթինը նստած է եղել նրա վրա ու ուտելիս է եղել Ջոնի դեմքը, կենդանական ձայներ արձակելով: Նա չի արձագանքել ոստիկանների խնդրանքներին, չի ազդել նաև էլեկտրոշոկերը: Սպաները ստիպված են եղել շներին բաց թողնել Օսթինին վնասազերծելու համար: Սակայն չափազանց ուշ է եղել, Ջոնն արդեն մահացած է եղել:

Երբ ոստիկանները փորձել են Օսթինի վրա ձեռնաշղթաներ հագցնել, նա առանց կանգ առնելու գոռացել է՝ սպանեք ինձ, գնդակահարեք, ես արժանի եմ դրան: Հարցաքննության ժամանակ պատանին չի կարողացել բացատրել իր վարքագիծը, գանգատվելով կոկորդում մշտական այրոցից: Երբ նրան հիվանդանոց են հասցրել, նա 11 օր կոմայի մեջ է եղել, սակայն վերապրել է:

Գիտակցության գալուց հետո Օսթինին հարցման է ենթարկել հոգեբույժը: Ստորև բերվում են որոշ հատվածներ նրանց զրույցից, որի ընթացքում Օսթինը բազմիցս հիստերիկայի մեջ է ընկել:

«Ես ինձ ահավոր էի զգում: Եվ ես իսկապես խոսքեր չունեմ բացատրելու համար, թե ինչ էի զգում: Դա նման էր գիշերային մղձավանջի». Օսթին:

«Ես ցավակցում եմ զոհվածների հարազատներին: Ես անգամ չէի կարող պատկերացնել, որ նման բան կարող է տեղի ունենալ: Ես դա չէի ուզում անել: Հուսով եմ, որ նրանք ինձ ներելու ուժ կգտնեն: Ես շատ ցավում եմ». Օսթին

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Օսթինին կալանավորել են: Մինչև այժմ հայտնի չէ նման վարքագծի պատճառը: Արյան մեջ թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերվել: