Search
Close this search box.

Թբիլիսիում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը

Թբիլիսիում Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտն ավարտել է հակաահաբեկչական գործողությունը, հաղորդում է Rustavi2 հեռուստաալիքը:

Ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալման նպատակով հատուկ գործողությունը տեղի է ունենում Իսանի Սամգորիի ջանում այս գիշերվանից: Այդ ողջ ընթացքւմ անընդհատ փոխհրաձգություն է տեղի ունեցել եւ լսվել են ուժեղ պայթյուններ: Այրվել է երկու բնակարան, որոնցից մեկում թաքնվել էին կասկածյալները: Պետանվտանգության ծառայության տվյալներով, կասկածյալներից մեկը ձերբակալվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հակաահաբեկչական գործողության վայրից 3 «շտապօգնության» մեքենաներով դուրս են բերել վիրավորներին:Հատուկջոկատայինը, որը ծանր գանգուղեղային վնասվածք էր սատցել, հիվանդանոցում մահացել է: