Search
Close this search box.

Ծանր տախնիկա էր աշխատում, սովորական ավտոմատի կրակոցներ չէր. Ազատ գյուղում բնակիչները երկու ժամ շարունակ կրակոցի ձայներ են լսել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Վարդան Ներսիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ գյուղում ևս լսելի են եղել ինտենսիվ կիրակոցի ձայներ։ Վստահ է, որ աշխատում էր նաև ծանր տեխնիկա։

«Ժամը 17։00-ի դրությամբ կրակոցների ձաներ լսեցինք։ Մինչև երեկոյան ժամը յոթի դրությամբ կրակոցները կային, բայց բավականին հեռվից էին։ Կարծում եմ ծանր տախնիկա էր աշխատում, սովորական ավտոմատի կրակոցներ չէին»։

Ներսիսյանը վստահեցնում է, որ հիմա իրավիճակը հանգիստ է, ձայներ չեն լսում։

Ազատ գյուղի հիմնական դպրոցում ութ աշակերտ կա, որոնց համար ևս անսովոր է այս իրավիճակը։ Երեխաները բոլորը գյուղում են, ծնողները ևս՝ առօրյա իրենց հոգսերով են զբաղված։

«Բնականաբար վիճակն անսովոր է, բայց բնակիչները սովորում են, տիրապետում վիճակին, որ սա իրենց կողմից սադրանք է, որպեսզի խուճապային մթնոլորտ ստեղծեն, բայց մարդիկ գիտակցաբար են մոտենում։ Խուճապ չկա, սպասում ենք՝ առաջ Աստված, տեսնենք ինչպես կընթանա իրավիճակը»։

Ազատ Գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզի՝ արդեն սահմանային Կութ և Նորաբակ գյուղերին մոտ։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 17։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: