Search
Close this search box.

Ադրբեջանցի զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» շրջվել է

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» բեռնատարը շրջվել է Աշիգլի գյուղի տարածքում։

Վթարի հետևանքով 15 զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից 12-ը թեթև վնասվածքներ են ստացել, և նրանց օգնություն է ցուցաբերվել հենց տեղում, իսկ մյուս երեքի վիճակը միջին ծանրության է, նրանք տեղափոխվել են հոսպիտալ։