Search
Close this search box.

Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես տեղյակ եք, այսօր խորհրդարանում հրավիրված է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր։

Սակայն կա այլևս ընտրված նոր խորհրդարան, որը շուտով կստանձնի մանդատները։ Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի. դրանք պետք է քննարկի, ընդունի կամ մերժի նոր ձևավորվող 8-րդ գումարման Ազգային ժողովը։

Հետևաբար, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի քննարկելու այդ նախագծերը և չի մասնակցելու այդ օրակարգով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին։

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյան