Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ Երևանում հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխայի մասին

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հուլիսի 13-ին, Երևանի շենքերից մեկի բակում ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխան տեղափոխվել է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր:

Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են բավարար:

Փոքրիկը կգտնվի համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, երեխայի առողջական վիճակի, ինչպես նաև հետագա գործողությունների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: