Search
Close this search box.

Ինքնակամ կառույցների մասով՝ Երևանի ավագանու «պատմական որոշումը»

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեւանի ավագանին քիչ առաջ անչափ կարեւոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց:
Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:

Սա ըստ էության մեծապես լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը: Ամբողջ որոշման հղումը՝ մեկնաբանությունում: