Search
Close this search box.

Թրամփն առաջին անգամ կների հնդկահավերին

Գոհաբանության տոնին ընդառաջ Թրամփն առաջին անգամ կների հնդկահավերին

ԱՄՆ-ում Գոհաբանության տոնին ընդառաջ պետության ղեկավար Դոնալդ Թրամփն առաջին անգամ կանցկացնի հնդկահավերի ներման արարողություն։ Այս մասին հայտնում է National Public Radio-ն։
Դրամստիք և Վիշբոուն անուններով թռչունները, որոնց ներում կշնորհի և կերակուր դառնալուց կազատի Թրամփը, ներկայում բնակվում են Վաշինգտոնի 5-աստղանի հյուրանոցի թանկարժեք համարներում։ Հյուրանոցը գտնվում է Սպիտակ տան դիմաց։ Նախագահական նստավայրի Վարդագույն այգում Թրամփի հետ հանդիպումից հետո թռչունները կուղարկվեն Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարան՝ իրենց «գործընկերների» մոտ, որոնց անցած տարի ներել է նախկին նախագահ Բարաք Օբաման։

ԱՄՆ-ում Գոհաբանության տոնը նշում են ամեն տարի՝ նոյեմբերի 4-րդ հինգշաբթին։ Այս տարի տոնը համընկնում է նոյեմբերի 23-ին։